Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Մեծ Բրիտանիան կարող է ներկայացնել ծխելու դեմ հերթական արգելքը

Մեծ Բրիտանիան կարող է ներկայացնել ծխելու դեմ հերթական արգելքը
13.02.2014 | 16:23

Բրիտանական խորհրդարանը ձայների մեծամասնությամբ աջակցել է ավտոմեքենաներում և երեխաների ներկայությամբ ծխելն արգելելու գաղափարը: Քվեարկության արդյունքներն ունեն խորհրդատվական բնույթ: Միևնույն ժամանակ, կառավարությունը կարող է նաև արգելք կիրառել Անգլիայի և ՈՒելսի տարածքում: Ինչպես բժիշկներն են նշում, անչափ կարևոր է, այսպես կոչված, «պասիվ ծխողների» շփումը ծխողների հետ, երբ մարդը ստիպված է շնչել նույն սենյակում ծխողների ծխախոտի ծուխը, ինչն էլ հաճախ պատճառ է դառնում տարբեր հիվանդությունների առաջացման, հատկապես երեխաների մոտ:

Ավտոմեքենայում ծխելու նման արգելքը, որտեղ կան երեխաներ, արդեն գործում է Ավստրալիայում, Կանադայում, ԱՄՆ -ում և Հարավային Աֆրիկայում:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3469

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ